Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Կիեւը Համաշխարհային բանկից 132 մլն դոլարի վարկ է ստացել գյուղատնտեսությանը աջակցելու համար, հայտնել է երկրի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
«2023 թվականի մայիսի 11-ին Ուկրաինան Համաշխարհային բանկից 132 մլն դոլարի չափով ֆինանսավորում է ստացել: Վարկային միջոցներն Ուկրաինայի պետական բյուջեի ընդհանուր ֆոնդ են մուտքագրվել «Գյուղատնտեսության մեջ մասնավոր ներդրումների արագացում» ծրագրի նախագծի շրջանակներում նախատեսված միջոցառումների կատարման արդյունքներով»,-գերատեսչության ղեկավար Սերգեյ Մարչենկոյի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը:
Նախարարի խոսքով՝ մասնավորապես, այդ գումարները կուղղվեն սննդի արդյունաբերության իրավիճակի բարելավմանը եւ Ուկրաինայի պարենային անվտանգության ապահովմանը:
Մայիսի առաջին կեսին Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել է Համաշխարհային բանկից գրեթե 190 միլիոն եվրո ստանալու մասին։
Այս շաբաթ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիեւը 2022 թվականի փետրվարից Եվրամիությունից ստացել է 20 միլիարդ դոլար՝ երկրի տնտեսական եւ ֆինանսական կայունությանն աջակցելու համար։