կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-21 12:53
Քաղաքական

ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով` 131 պատգամավորը շատ է ԱԺ-ի համար

ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով` 131 պատգամավորը շատ է ԱԺ-ի համար

«12 կետերը ներկայացրել է քառյակը, և ինչպես իրենք էին ասում, դրանց ճնշող մեծամասնության «սեփականատերը» Դաշնակցությունն է: Բայց իրենք (նկատի ունի եռյակին-խմբ.) հայտարարություններն անում են եռյակի կողմից, որոնց ճնշող մեծամասնությունը բացարձակապես տեղյակ չէ այդ կետերից: Եվ իմպերատիվ ասում են, թե ՝ մենք ասել ենք, դուք պետք է ընդունեք: Այդ ո՞ր երկրում է նման բան լինում, որ ընդդիմությունը բերի, դնի կետեր ու ասի՝ մենք չենք քննարկում, դուք սրանք բոլորը ընդունեք, նոր մենք ձեզ հետ հարցեր կքննարկենք: Չի լինում այդպես»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

Դիտարկմանը, թե այդ 12 կետերն այդպիսով փակուղի են մտնում, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեզ. «Դա իրենց գործն է»:

 

Նրա խոսքով` 12 կետերից մի քանիսն արդեն կյանքի կոչվելու ճանապարհին են, օրինակ՝ շրջանառության հարկի նվազեցումը, «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողովի ստեղծումը, գյուղական շրջաններում ոռոգման հարցը և այլն: Ինչ վերաբերում է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու պահանջին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ամեն ինչ ունի իր ժամանակը, և որ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելուց հետո անպայման վերանայլելու է նաև Ընտրական օրենսգիրքը:

 

«Իմ անձնական կարծիքով՝ 131 պատգամավորը շատ է ԱԺ-ում: Դա անձնական կարծիք է: Լավ, պրոֆեսիոնալ խորհրդարանի համար 75 պատգամավորն էլ է բավարար»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ համամասնական ընտրակարգի անցնելու պահանջը ժամանակավրեպ է Հանրապետականի համար: