|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նոր քաղաքական իրավիճակում, երբ ՀՀԿ-ն այլևս չունի կոալիցիոն գործընկեր, ստիպված է քվեարկությունների ժամանակ ապահովել բոլոր ՀՀԿ-ական պատգամավորների ներկայությունը:
Լրագրողներն այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե իրեն կհաջողվի՞ ապահովել ՀՀԿ-ականների ներկայությունն ու համախմբվածությունը: «Ինձ թվում է՝ հնարավոր է լինեն բացակայություններ, բայց մյուս խմբակցություններն էլ ողջամիտ կմոտենան և չեն փորձի տապալել ԱԺ աշխատանքները: Պարզապես, երբ վիճելի օրենքներ լինեն, պետք է համագործակցված աշխատենք այլ խմբակցությունների հետ»,- ասաց նա:
Հավանաբար, Վահրամ Բաղդասարյանը չընկալեց հարցադրումը, ուստի լրագրողները ևս մեկ անգամ հարցրեցին` կհաջողվի՞ իրեն զգաստացնել բոլոր պատգամավորներին, անգամ` բարդ բնավորություն ունեցող ՀՀԿ-ականներին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Պետք է փորձենք: Բոլոր պատգամավորներն էլ հասուն, կայացած քաղաքական գործիչներ են, և բոլորն էլ ըմբռնումով են մոտենում իրենց աշխատանքներին»: