Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն արդեն հայտնել է, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հարցաքննելու նպատակով ծանուցում է ուղարկվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի ընկերներին:
Այսօր yerkir.am-ը Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց` արդյո՞ք հարցաքննության վերաբերյալ ծանուցում ստացել է: Ի պատասխան՝ Խաչատրյանը հայտնեց, որ տեղյակ չէ, քանի որ բացակայում է տանից: «Գնամ տուն, կտենամ՝ եկել ա՞, թե՞ չէ»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք իրեն բանավոր կերպով (զանգահարելով) տեղեկացրել են հարցաքննության մասին, Խաչատրյանը պատասխանեց՝ ոչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություն էր իրականացվել Սուրիկ Խաչատրյանին պատկանող` Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում։ Առգրավվել են Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու ժամանակ վերջիններիս հագին եղած հագուստները, արյան նմուշներ հայտնաբերելու նպատակով նշանակվել են դատակենսաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ միջադեպի արդյունքում ծանր վնասվածքներ են ստացել Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ և Հարություն Զաքարյանները, երկուսն էլ վիրահատվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ: