Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, Արցախյան ազատամարտի մասնակից Սմբատ Հակոբյանը:
Նա եղել է ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի անվտանգության հարցերով օգնականը, իսկ մինչև 2001 թ. աշխատել ՀՀ զինված ուժերում: Հակոբյանի անունը շոշափվում է նաև ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` ֆրանսիական «Նուվել դ\'Արմենի Մագազին» պարբերականին տված աղմկահարույց հարցազրույցում: Ռուբեն Հայրապետյանը, մատնացույց անելով Սմբատ Հակոբյանին, նշել էր, որ Ղարաբաղյան պատերազմին մասնակցել է` կռվելով նրա ջոկատում:
Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ազատամարտիկների ներկայիս վիճակին, մասնավորապես` Վոլոդյա Ավետիսյանի և նրա ընկերների բարձրացրած խնդիրներին, Հակոբյանը նշեց, որ ազատամարտիկի դերը թատերական հրապարակում չի պատկերացնում:
«Այն մարտիկը, ով կամավոր գնացել և կռվել է, երբեք հայրենիքից ոչինչ չպետք է պահանջի: Գուցե կողքից մարդկանց դա աբսուրդ թվա, բայց դա այդպես է»,- ասաց նա:
Ըստ ազատամարտիկի` այսօր շատ թյուր կարծիք կա գեներալ Մանվելի, Սուրիկ Խաչատրյանի, Առաքել Մովսիսյանի մասին:
Yerkir.am-ի տեսանյութում ազատամարտիկն իր կարծիքն է հայտնում վերոհիշյալ գործիչների մասին: