|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Որդուն ու Զարզանդին ազատելուց հետո Լիսկայի ինդուլգենցիան շարունակվում է մի քանի ուղղություններով. նա ոչ միայն դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին' իր պատիվն անարգելու համար, այլեւ սկսել է բուռն տնտեսական գործունեություն ծավալել: Մաքսիմ Հակոբյանին իր հայտնի հանքը վաճառելուց հետո նա հենց այդ հանքի կողքին գնել է նոր հանք, որտեղ, սակայն, Բուդաղյանների հետ ընդհարումից հետո որեւէ աշխատանք չէր կատարվում:
հղում անելով իր աղբյուրներին' «Հրապարակ»-ը գրում է, որ հանքը շահագործման հանձնելու համար Սուրիկ Խաչատրյանը 30 միլիոն դոլար վարկ է վերցրել ու փորձում է այդ ներդրումների միջոցով հաճելին համակցել օգտակարի հետ' համ հանքից օգուտներ քաղել, համ էլ 500-600 աշխատատեղ բացել, համ էլ քաղաքական դիվիդենտներ շահել: Այնուհանդերձ, Լիսկան ֆիասկո է գրանցել քաղաքական «գետնին վրա». Հայկ Գեւորգյանի փոխարեն պատգամավոր ընտրվելու նրա պրոյեկտը տապալվել է: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Լիսկային ասել են` մոռացիր այդ մասին: