կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-27 17:36
Իրավական

Նոր հոդված` օֆշորային սկանդալի վերաբերյալ

Նոր հոդված` օֆշորային սկանդալի վերաբերյալ

«Հետք»-ը հրապարակել է Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության վերաբերյալ հերթական սենսացիոն հոդվածը: Մեջբերում ենք հոդվածից մի հատված. «Փաստորեն, Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց մի քանի ամիս հետո Աշոտ Սուքիասյանն արդեն պատվիրակություններ էր բերում Հայաստան եւ կազմակերպում հանդիպումներ: Հենց այս հանդիպումից հետո է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը որոշել զարգացնել ադամանդագործությունը եւ Հայաստանը դարձնել տարածաշրջանային կենտրոն: Հենց այսպիսի տողեր կան «Ամերիաբանկի» կազմած բիզնես ծրագրում: Անհասկանալի է, թե «Ամերիաբանկն» ինչպես է նման բիզնես ծրագրի առկայությամբ համաձայնել տրամադրել 12 մլն դոլարի վարկ: «Ամերիաբանկը» լռում է, մեր հարցերին չի պատասխանում ոչ բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ոչ խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Փոխարենը բանկը հապճեպ փորձում է Փայլակ Հայրապետյանի գրավադրած գույքն իրացնել: Բանկին թվում է, որ այդ ճանապարհով կփակվի նաեւ վարկային այս պատմությունը»:

 

Ամբողջական հոդվածը առաջարկում ենք կարդալ այստեղ:

 

Նշենք, որ «Հետքի»` այս թեմայով հրապարակումները շարունակական բնույթ են կրելու: