Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստի օրակարգի հարցերը հաստատելիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխել էր հարցադրման ավանդական ձեւը: Նախկինում այն հնչում էր հետևյալ կերպ` «հարցեր կա՞ն»: Այսօր` «հարցեր կա՞ն, դեմ տեսակետներ կա՞ն, եթե չկան, ուրեմն հաստատում ենք»:
Հիշեցնենք, որ երեկ` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրել էր կառավարության որոշումների ընդունման կարգի հարցը` կասկածներ հայտնելով, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանն ու կարգին: Որպես ապացույց` միացրել էր կառավարության այն նիստի ձայնագրությունը, որի ընթացքում որոշում կայացվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակել Սուրիկ Խաչատրյանին: Այդ ժամանակ վարչապետը, դիմելով նախարարին, հարցրել էր. «Հարցեր կա՞ն, եթե չկան, ուրեմն հաստատում ենք»: Այսօր արդեն վարչապետը հատուկ հարցնում էր. «Դեմ տեսակետներ կա՞ն»:
Ինչպես երևում է, Փաշինյանի մտահոգությունը որոշակի ազդեցություն է թողել: