կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 10:30
Հասարակություն

Դեղատնից հիգիենայի պարագաներ էր հափշտակում

Դեղատնից հիգիենայի պարագաներ էր հափշտակում


Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երեւան քաղաքի թիվ 28 դեղատնից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

 

Դեպքը տեղի է ունեցել 2014թ. օգոստոսի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում: Առերևույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևան քաղաքի Մաշտոցի 23 հասցեում գտնվող «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 28 դեղատուն եւ հափշտակել հիգիենայի պարագաներ:

Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները (կից՝ տեսագրությունը), որոնցում պատկերված են հափշտակության կադրերը։ 

 

Ովքեր տեղեկություն ունեն կադրերում երեւացող անձի մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին