կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-06 11:10
Հասարակություն

Նախագահի նստավայրի տարեկան գնումների պլանում մեծ տեղ է հատկացված հիգիենայի պարագաներին

Նախագահի նստավայրի տարեկան գնումների պլանում մեծ տեղ է հատկացված հիգիենայի պարագաներին

«Ժողովուրդը» գրում է.

 

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի տարեկան գնումների պլանում մեծ տեղ է հատկացված հիգիենայի պարագաներին։ Օրինակ՝ այս տարվա ընթացքում նրանք գնելու են 500 հատ ավել, որի համար վճարելու են 450 հազար դրամ, 100 հատ հատակ մաքրելու ձող՝ 100 հազար դրամով, 240 հատ դույլ՝ 144 հազար դրամ արժողությամբ։

 

Այս ամենից բացի՝ նրանք ծրագրել են գնել 120 հազար դրամի ատամնափորիչ (300 հատ), 450 հազար դրամի զուգարանի թուղթ (4500 հատ), 1 մլն 200 հազար դրամի ձեռքի թղթե սրբիչներ (1500 հատ), 200 հազար դրամի գոգնոց (100 հատ), 112 հազար դրամի զուգարանի խոզանակ (150 հատ), 111 հազար դրամի հոտազերծող միջոցներ (300 հատ), 408 հազար դրամի հատակի մածիկ՝ մաստիկա (300 հատ), 398 հազար դրամի լվացքի փոշի (500 հատ) և այսպես շարունակ։ 


Նախագահի նստավայրն այս տարի պետք է գնի նաև պատառաքաղներ, խոհանոցային դանակներ, կաթսաներ, բաժակներ, ափսեներ, էլեկտրական սրճեփներ ու թեյի պատրաստման էլեկտրական սարքեր։ Բնականաբար, ՀՀ պետական բյուջեի հաշվին:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։