Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային պլաստիկ կեղծ քարտերով զեղծարար գործարքների դեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող պայքարի շրջանակներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Մոլդովայի Հանրապետության մի շարք քաղաքացիներ օգտագործելով քարտային տվյալներ ընթերցող հատուկ սարքեր /սկիմերներ/, ապօրինաբար ձեռք են բերում ՀՀ-ում գործող առևտրային բանկերի քարտապանների բանկային պլաստիկ քարտերի տվյալներ և վերաձայնագրելով դրանք մագնիսական ժապավեն ունեցող ցանկացած այլ պլաստիկ քարտի վրա` հափշտակում են հաշիվներում առկա դրամական միջոցները:
ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2016 թվականի մայիսի 3-ին, Քիշնև-Կիև-Երևան չվերթի ուղևոր, Մոլդովայի Հանրապետության քաղաքացի Վիտալի Պավելի Բորտայի ուղեբեռում հայտնաբերվել են տարբեր առևտրային կազմակերպությունների նվեր քարտերի տեսքով 232 պլաստիկ քարտեր, որոնցում զետեղված են ՀՀ-ում գործող 12 առևտրային բանկերի 220 քարտապանների բանկային տվյալներ, ինչի արդյունքում կանխվել է քարտային հաշիվներից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակություն:
Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը/:
Մոլդովայի քաղաքացի Վիտալի Բորտան կալանավորված է, կատարվում է նախաքննություն: Պարզել է նաև, որ նմանատիպ արարքներ կատարելու համար Վ.Բորտան նախկինում մի քանի անգամ հայտնվել է տարբեր երկրների իրավապահ մարմինների տեսադաշտում:
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլոր քարտապաններին խստորեն պահպանել ՀՀ առևտրային բանկերի կողմից սահմանված բանկային քարտերից օգտվելու անվտանգության կանոնները:
ԱԱԾ լրատվական ծառայություն