Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ռազմիկ Կարապետյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, ընկերոջ` Երևան քաղաքի բնակիչ Գոռ Աթաբեկյանի հետ Երևանի Զ. Սարկավագի փողոցի բակերից մեկում կայանված INFINITI QX մակնիշի ավտոմեքենայից հափշտակել են զգալի արժողությամբ ավտոմասեր:
Նույն եղանակով Ռազմիկ Կարապետյանը` ընկերոջ Գոռ Աթաբեկյանի հետ, 2014 թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից և Չարենցավան քաղաքից խմբով ևս 6 անգամ կատարել են ուրիշների գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություններ: è³½ÙÇÏ Î³ñ³å»ïÛ³Ýին, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: