Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կներեք, բայց դա ավելի շատ տարրական հիգիենայի խնդիր է, այլ ոչ ենթամշակույթների, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: Գրառումն ամբողջությամբ ստորև.
«Ցավում եմ, որ պետության ղեկավարությունը բավականին աղոտ պատկերացումներ ունի զինված ուժերում առկա խնդիրների մասին։ Իսկ այդ խնդիրների ողջ «պատասխանատուն» կրկին նշանակված է հայտնի կիսաառասպելական ենթամշակույթը։ Իբր այդ ենթամշակույթից դրդված է, որ զինվորները չեն ցանկանում ուրիշի հագած վարտիք հագնել, ինչն անխուսափելի է, երբ դրանք ընդհանուր են լվացվում։ Կներեք, բայց դա ավելի շատ տարրական հիգիենայի խնդիր է, այլ ոչ ենթամշակույթների։
Ժամանակին բանակում չափազանց լուրջ խնդիր էր զուգարանները լվանալը։ Այդ հարցը տարբեր հասարակական կազմակերպությունների ճնշման ներքո վաղուց լուծվել է, ինչը էապես նպաստեց միջանձնային հարաբերություններում էական տեղաշարժի ու նվազեցրեց դրա հետևանք հանդիսացող դժբախտ դեպքերի քանակը։
Այսօր էլ, եթե տեսնում եք խնդիրը` լուծեք այն, նստեք մտածեք, գտեք լուծումն ու կյանքի կոչեք:
Առասպելներն առհասարակ իրենց բնույթով հարցեր չեն կարգավորում, խնդիր չեն լուծում, պարզապես առասպել են»: