|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ «Ակօս» թերթը լուր էր հրապարակել այն մասին, թե Բիթլիսի փոխնահանգապետ Սալիհ Ալթունն ընդունել է, որ ատելություն է տածում հայկական ժառանգության նկատմամբ: Նա ասել էր. «Իմ չսիրած մարդու կառուցած շինությունն իմ չսիրած շինությունն է: Ինչո՞ւ պաշտպանեմ այն»:
Ըստ Haberler-ի` Բիթլիսի փոխնահանգապետ Ալթունը հերքել է «Ակօս»-ի հրապարակած լուրը` պնդելով, որ «իր խոսքերն աղավաղել են, և այդ հարցով դատական գործընթաց է սկսել»:
Թուրքական լրատվամիջոցը պնդում է, որ «Ակօս» պարբերականը «Փոխնահանգապետն ընդունել է հայերի հանդեպ տածած ատելությունը» վերնագրված հոդվածը` փոխնահանգապետի լուսանկարով, մի քանի անգամ տարածել է Twitter-յան էջում, և այն, ունենալով մեծ քանակությամբ դիտում, կամա, թե ակամա փոխնահանգապետին թիրախ է դարձրել: