|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նախագահի աշխատակազմը զարմացնում է 2013-ին կատարած իր գնումներով: Գնումների ցանկում կան այնպիսի ապրանքներ, որոնք չես կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող են օգտագործել աշխատակազմի աշխատակիցները:
Օրինակ` նախագահի աշխատակազմը գնել է 100 հատ ատամի մածուկ, հատը` 800 դրամով: Եթե աշխատակիցների համար է, ապա 100 հատը փոքր թիվ է, իսկ եթե աշխատակիցների համար չէ, ապա ո՞ւմ համար է:
Նույնն էլ` լվացքի փոշու պարագայում: 2013-ին նախագահի աշխատակազմը գնել է 720 տուփ լվացքի փոշի, նշված է նաև բրենդը: Նախագահականում օգտագործում են միայն «Արիել», և դրա համար վճարել են 300.000 դրամ: