Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Շաբաթ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը սպիտակ փոշով ծրար եւ սպառնալիքներով նամակ է ստացել: Այդ մասին հաղորդել է Dnevnik տեղական տեղեկավտվական պորտալը՝ հղում անելով կառավարությունում աղբյուրներին:
Նրա տեղեկություններով՝ նամակն ուղարկվել է Պլենկովիչի անունով իշխող «Խորվաթական ժողովրդավարական հասարակություն» կուսակցության գլխավոր գրասենյակ: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առնչությամբ:
Հոկտեմբերի 12-ին Խորվաթիայի 22-ամյա քաղաքացի Դանիել Բեզուքը հրազենից կրակել է երեք ոստիկանների ուղղությամբ, որոնք հերթապահում էին հրապարակում, որտեղ գտնվում են Զագրեբի պետական կառույցները: Հարձակման հետեւանքով անվտանգության ծառայության աշխատակիցը ստացել է մի քանի հրազենային վնասվածք եւ վիրահատվել: Հրաձիգն ինքնասպանություն է գործել: Հինգշաբթի հանրապետության ՆԳ նախարար Դավոր Բոժինովիչը հայտնել է լրագրողներին, որ նախարարությունը հետաքննում է հրաձգության առչնությամբ դեպքը, այդ թվում՝ վարչապետի վրա հնարավոր մահափորձ կատարելու տեսանկյունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը: