կարևոր
4354 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-09 13:37
Քաղաքական

Որտեղի՞ց եք գտնում այս անորակ աշխատուժը․ սա փող լվանալու ձև է՞, թե՞ փոշի/թոզ/ ժողջանի աչքերին․ Լիլիթ Գալստյանը՝ Տիգրան Ավինյանին

Որտեղի՞ց եք գտնում այս անորակ աշխատուժը․ սա փող լվանալու ձև է՞, թե՞ փոշի/թոզ/ ժողջանի աչքերին․ Լիլիթ Գալստյանը՝ Տիգրան Ավինյանին

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Տիգրան Ավինյան, կլինի՞ դադարեցնեք մայրաքաղաքի այլանդակումը։ Ձեր ակնհայտ, նախընտրական պոպուլիստական հանձնարարականների հետևից գնում ե՞ք, տեսնում ե՞ք, թե ինչ որակով են կատարվում «աշխատանքները»։

Ի վերջո, տեսչական մարմին կա, ինչպե՞ս եք ընդունում այս որակով կատարված «աշխատանքը»։ Որտեղի՞ց եք գտնում այս անորակ աշխատուժը։ Սա փող լվանալու ձև է՞, թե՞ փոշի/թոզ/ ժողջանի աչքերին։

Հազար ու մի կարիքների, պատերազմի ու մղձավանջի էս մթնոլորտում ինչո՞ւ եք փոշիացնում քաղաքի բյուջեն, մեր հավաքական հարկերից գոյացած միջոցները։ Այդ որ «ճաշակավորի» մտքով է անցել աղյուսե բազմագույն սալիկերով գալարապտույտ «նախշեր» ստանալ կենտրոնի փողոցներում․ այն էլ կարկատանների արանքում, քրքրված ու քայքայված ասֆալտների հարևանությամբ, կիսաջարդ, հողաթաղ կամ դուրս ցցված մայթերիզների արանքում, անավարտ, անհարթ, անկայուն։ Այսօր խփածը հաջորդ օրը չկա։

Մայրաքաղաքը գլխավոր ճարտարապետ չունի՞, նկարիչ չունի՞, զարգացման ծրագիր չունի՞, սա ի՞նչ պլանավորում է․․․ մեր հազարամյա քաղաքը որբի գլուխ չի, ոչ էլ՝ ֆրանկենշտեյնական խեղված երևակայության զոհասեղան։

Ասում եմ՝ մի՜ արեք, դուք չեք կարողանում․․․Մի՜ փչացրեք ավելի․․․

Նկարներում օրերս Վարդանանց-Հանրապետություն խաչմերուկում «կառուցված» թեքահարթակներն են»։