Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի աշխատակազմը 2013 թվականին տասնյակ միլիոններ է ծախսել մեդալների և դրանց տուփերի վրա: Այսպես՝ 50 հատ մեդալի տուփ գնելու համար նախագահի աշխատակազմը վճարել է 1 միլիոն դրամ՝ մեկ տուփի համար վճարելով 40.000 դրամ:
Աշխատակազմը ևս 6 միլիոն դրամ ծախսել է մեդալի` ավելի էժան տուփեր ձեռք բերելու վրա: 1500 հատ մեդալի տուփ գնել է 4000-ական դրամով: Ստացվում է` ընդհանուր 7 միլիոն դրամ վճարվել է 1550 տուփի համար:
Իսկ ահա մեդալների և հուշամեդալների համար նախագահի աշխատակազմը ծախսել է 60 միլիոն դրամ: Նախորդ տարի աշխատակազմը, ըստ նրա գնումների ցանկի, գնել է 1500 հատ մեդալ` միջինը 40.000-ական դրամով: Հետաքրքիր է, որ մեդալների և տուփերի քանակը միմյանց չի համապատասխանում` 1500 մեդալի համար ձեռք է բերվել 1550 տուփ: