Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Պաշտպանության նախարարությունը ապրիլի 13-ին պայմանագիր է ստորագրել «Էյ դաբլյու այ գրուպ» ՍՊԸ-ի հետ եւ գնել խորհրդանշական նվերներ, ավելի կոնկրետ՝ AWI ապրանքանիշի ժամացույցներ, որոնց ընդհանուր գինը կազմում է 11 մլն 735 հազար դրամ։ Այդ գումարով պաշտպանական գերատեսչությունը գնել է տարբեր արժողության 713 հատ ժամացույց, որի թվում են 9 հազար դրամից մինչեւ 68-75 հազար դրամանոց ժամացույցներ։ Ի դեպ, գնումը ՊՆ-ն կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Այս ընկերության արտադրած ժամացույցներն է կրում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին` այստեղից պատվիրում եւ գնում են ժամացույցներ` նվիրելու նպատակով, որպես վարչապետի կողմից անվանական նվերներ: Այսինքն՝ ընկերությունն իշխանությունների կողմից լայն աջակցություն ունի ու արտոնյալ կարգավիճակ։
AWI ընկերությունը հիմնադրվել է 2001թ., սփյուռքահայ գործարար, բարերար, ԱՄՆ քաղաքացի Հրաչ Կապրիելյանի կողմից, ով Արցախբանկի տնօրենների խորհրդի անդամ է եւ շվեյցարական հայտնի ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլլեր» (ԱՄՆ) ընկերության գործադիր տնօրենը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում