|
Փոխարժեքներ
08 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր առավոտյան «Տոնուս» շինարարական ընկերության կողմից խաբված քաղաքացիները հավաքվել էին ՀՀ նախագահի առանձնատան առջեւ` նախագահի հետ հանդիպելու ակնկալիքով: Նրանց դիմավորեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը եւ խոստացավ բողոքները լսել նախագահի նստավայրում:
Yerkir.am-ի հետ զրույցում բողոքող բնակիչներից տիկին Զոյան ասաց, որ Հովսեփյանն իրենց հայտնել է, որ գործին մեկ ամիս հետո ընթացք կտրվի: Սակայն բնակիչներին չէր գոհացրել նախագահականից ստացված պատասխանը: «Հոգնել ենք արդեն, զզվել ենք: Ինչքա՞ն կարելի է անընդհատ հույս տալ, սպասեցնել»,- դժգոհեցին նրանք:
Անդրադառնալով «Արցախբանկի» ղեկավարության հետ հանդիպումներին, տիկին Զոյան նշեց, որ դա ընդամենը գեղեցիկ կազմակերպված շոու է, որն արդյունք չի տալիս: Նշենք, որ հիշյալ բանկում են գրավադրված նրանց բնակարանները:
«Իրենք արդեն մեր ցույցերի հանդեպ իմունիտետ են ձեռք բերել»,- նշեց բնակիչներից մեկը:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:
)