Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում հոկտեմբերի 25-ին հղի կին է մահացել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
24 շաբաթական հղի կինը Սիսիան քաղաքի բնակչուհի` 28-ամյա Անի Դավթյանն էր: Նա հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-ին, «պտղաջրերի էմբոլիա» ախտորոշմամբ: Հիվանդի մահը գրանցվել էր հաջորդ օրը` ժամը 22:05-ին:
Կոմիտեից հայտնում են, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: