Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Aravot.am-ի տեղեկություններով, այսօր Շիրակի մարզի Ախուրյանի խոշորացված համայնքի Հովունի գյուղի կրակարանում արտառոց դեպք է տեղի ունեցել․ զորավարժությունների ժամանակ ռուս զինծառայողի են սպանել։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ ժամը 13:55-ին հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա Ռոման Շատերնիկովը՝ պարանոցի, իրանի ձախ կեսի հրազենային մահացու վնասվածքներով։ Նրան բժշկական օգնություն ցուցաբերել հնարավոր չի եղել․ նրա մոտ կենսաբանական մահ է գրանցված եղել։
Դիտավորյա՞լ են նրան կրակել, թե զորավարժություններ անցկացնելու ժամանակ պատահաբար են վնասել՝ խլելով կյանքը, ցույց կտան դատաբժշկական փորձաքննության արդյունքները։
Հիշեցնենք, որ Հովունու անմիջական հարևանությամբ են գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանի Կամխուտի զորավարժանքների բազան և տանկային հրաձգարանը։
Այստեղ պարբերաբար անցկացվող զորավարժությունները, լսվող պայթյունները մշտապես անհանգստություն են պատճառում գյուղի բնակիչներին՝ թուլացնում են տան հիմքերը, երբեմն կոտրվում են ապակիները։ Ռուսական ռազմակայանին հատկացված տարածքի մի մասը ժամանակին եղել են գյուղի արոտավայրերը։