| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող Ն․ Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե պանելը ընկել է աշխատակիցների վրա։ Հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված դպրոցից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում նշված դպրոցի նկուղում էլեկտրական մոլոտոկով բետոնե պատը քանդելու ժամանակ պատը փլուզվել է Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Ղ․-ի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Մահմադ Հ․-ի (ում տարիքը ճշտվում է) վրա։
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Մկրտիչ Ղ․-ն ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Գ․ Շամշյանը հայտնում է, որ նշված դպրոցի կապիտալ վերակառուցման աշխատանքների պատվիրատուն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն է։