կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-17 15:01
Հասարակություն

Կնոջը դուրս են բերել ջրանցքից և տեղափոխել հիվանդանոց

Կնոջը դուրս են բերել ջրանցքից և տեղափոխել հիվանդանոց

Հայտնել ենք, որ այսօր ժամը 11:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սևան-Հրազդան» ջրանցքը՝ Կոճոռ թաղամասի սկզբնամասում: Փրկարարները Շահումյան փողոցի վերջնամասում (հյուսիսային հատված)՝ ջրանցքից (ընկած վայրից մոտ 300 մ հեռավորությունից) դուրս են բերել 1962 թ. ծնված Կ. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Կ. Մ.-ը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: