կարևոր
676 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-30 11:33
Հասարակություն

«Երևան Մոլ» առևտրի կենտրոնից «աջ ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 11-ամյա երեխա

«Երևան Մոլ» առևտրի կենտրոնից «աջ ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 11-ամյա երեխա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 25-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտա 34/3 հասցեում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի խաղահրապարակում հասակակից մեկ այլ երեխայի հրելու արդյունքում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «աջ ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր կանանց և երեխաների» հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Գ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ որդին մարմնական վնասվածքը ստացել է նշված ժամանակահատվածում «Երևան Մոլ»-ի «Նավապետ Քիդ» խաղահրապարակում՝ սահարանի վրա գտնվելու ժամանակ իրեն հասակակից անծանոթ տղայի կողմից հրելու արդյունքում մոտ 1․5 մ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։