կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-11 17:52
Սպորտ

Հայաստանի առաջնություն. «Շիրակ»-ը հաղթեց և հավասարվեց «Ուլիս»-ին

Հայաստանի առաջնություն. «Շիրակ»-ը հաղթեց և հավասարվեց «Ուլիս»-ին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Ուլիս»-ը Գյումրիում 2:0 հաշվով պարտվեց «Շիրակ»-ին: 23-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրանիկ Բարիկյանը, իսկ 3 րոպե անց Դավիթ Հակոբյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Այս խաղից հետո «Շիրակ»-ը միավորների քանակը հասցրեց 38-ի և հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Ուլիս»-ին, սակայն վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել:

 

Զուգահեռաբար ընթացող խաղում «Բանանց»-ը 2:0 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտ»-ի նկատմամբ: Տանտերերի կազմում դուբլի  հեղինակ դարձավ Պեդրո Լոպեսը 49’ ,67’ : Հավելենք, որ 2-րդ խաղակեսը հյուրերն անցկացրեցին 10 հոգով: Առաջին խաղակեսի վերջին րոպեին 2-րդ դեղին քարտի արդյունքում խաղադաշտից հեռացվեց Ֆոֆանա Սեկուն:

21-րդ տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան վաղը: «Միկա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկ»-ին, իսկ «Արարատ»-ը «Հրազդան» մարզդաշտում կմրցի «Գանձասար-Կապան»-ի հետ

 

Լուսանկարը` «Բանանց» ակումբի ֆեյսբուքյան էջից