կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-31 14:03
Հասարակություն

Արտեմ Ասատրյանը տեղյակ չէ` իր կենսաթոշակային հաշվին գումար կա՞, թե՞ ոչ

Արտեմ Ասատրյանը տեղյակ չէ` իր կենսաթոշակային հաշվին գումար կա՞, թե՞ ոչ

Ըստ «Ժամանակ» թերթի` կուտակային կենսաթոշակային համակարգում շուտով կարող է բավական մեծ սկանդալ պայթել, և խնդիրն այն է, որ կառավարությունը քաղաքացիների հաշվեհամարներին չի փոխանցում նրանց աշխատավարձերից ամեն ամիս պարտադիր կերպով պահվող կենսաթոշակային վճարները։

 

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին, թե որն է խնդիրը:

 

«Մեր նախարարությունը կենսաթոշակային գումարների փոխանցման գործառույթ չի իրականացնում, գումարները փոխանցվում են ֆինանսների նախարարության կողմից: Խնդիրն այն է, որ առաջին երեք ամիսների համար կատարված վճարումները փոխանցվել են քաղաքացիների անձնական հաշիվներին, և տեղեկատվական համակարգերի փոփոխություն է անհրաժեշտ: Գործարկվել է էլեկտրոնային հաշվեկշռի ներառում, այդ աշխատանքները շարունակվում են, և այդ աշխատանքների ավարտից հետո` առաջիկա օրերի ընթացքում, տեղեկատվություն կտրամադրվի այդ հաշիվների վերաբերյալ»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

 

Հարցի,ն թե տեղյա՞կ է՝ իր անձնական հաշվին գումար կա՞, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց. «Ոչ, տեղյակ չեմ»:
Լրագրողները կրկին հարցրեցին. «Ուրեմն Ձեզ հետաքրքիր չէ՞` գումար կա՞, և որքա՞ն գումար կա Ձեր հաշին»: Նախարարը պատասխանեց. «Ոչ»: