Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ընթանում են լսումներ «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ անելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Նշենք, որ այդ նախաձեռնության դեմ բողոքում են կանայք, ովքեր արդեն մի քանի անգամ բողոքի ցույցի են դուրս եկել կառավարության շենքի առջեւ, իսկ այսօր նրանք բողոքի ցույցի էին անում խորհրդարանի մոտ:
Այս օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվելու է նպաստի չափի վերին շեմ, այսինքն` տվյալ դեպքում, անկախ կնոջ աշխատավարձի չափից, և թե որքան կարող է կազմել նպաստի ընդհանուր գումարը, կինը առաջին և երկրորդ երեխայի դեպքում չի կարող ավելին ստանալ, քան միջին նվազագույն աշխատավարձի 7-ապատիկն է:
Սոցալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Ս. Սաիյանը ներկայացրեց բոլոր այն հիմքերը, որը ստիպել էր կառավարությանը մշակել այդ օրենսդրական նախաձեռնությունը: Նա նշեց, որ նախագիծը շրջանառության մեջ դնելու առաջին օրվանից ասվել է, որ նախագիծը ենթակա է քննարկման: Նրա խոսքով` օրենսդրական նախաձեռնության բոլոր չափանիշները սահմանվել են` հաշվի առնելով ֆինանսնական միջոցների հնարավորությունը, սղությունը:
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցների հնարավորությանը, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հիշեցրեց «շքեղության հարկ»-ը, որը հանվեց: «Ուրեմն հնարավոր չէ՞ այլ աղբյուրներ գտնել` այս հարցը լուծելու համար, ոչ թե կանանց մի խմբի գրպանից հանել ու դնել մյուս խմբի գրպանը»,- ասաց նա:
ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խոսելով օրենսդրական նախաձեռնության մասին, նախ նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունն իրականում առաջարկ է, որը ենթակա է քննարկման, այնուհետև հարցադրումներ հնչեցրեց, թե արդյո՞ք եղած ծրագրերը ծառայում են իրենց նպատակին, արդյո՞ք այդ ծրագրերը ծախսային առումով արդարացված են, մանավանդ, որ այդ հարցերը հնչեցվել են վերահսկողական մարմինների կողմից:
«Ծախսերի հետ մեկտեղ արդյո՞ք ծախսարդյունավետությունը աճում է, դա նշանակում է, որ խնդիր կա: Այս խնդիրները քննարկեցինք Հանրապետական կուսակցության ներսում, և բազմաթիվ մտահոգություններ հնչեցվեցին պատգամավորների կողմից, ահա ինչու նախաձեռնեցինք այս լսումները: Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգություններ կհայտնեն, նաև ներկայացնեն խնդրի լուծման տարբերակներ»,- ասաց նախարարը: