|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը համարում է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ կապված մեկնաբանություններ արդեն հնչել են: Կառավարության նիստից հետո նա լրագրողներին նաեւ ասաց, որ, իր անձնական կարծիքով, հրաժարականը եղել է վարչապետի անձնական որոշումը:
Հարցին' դա կենսաթոշակային բարեփոխումների հե՞տ է կապված եղել, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե ինքը նման տեղեկություններ չունի:
Նոր կազմավորվելիք կառավարության կազմի մասին նա իր կարծիքը չհայտնեց, իսկ լրագրողների հարցին' անձամբ ինքը ցանկություն ունի՞ շարունակելու պաշտոնավարումը, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Եթե անհրաժեշտություն առաջանա շարունակելու, կշարունակեմ»:
Թե ի՞նչ էական փոփոխություններ են լինելու կառավարությունում, ինչի մասին ասել էր Սերժ Սարգսյանը, նա պատասխանեց մի արտահայտությամբ. «Դա նախագահի որոշելիքն է»: