|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` տոներից հետո, ինչպես նաեւ խիստ ձմեռվա պայմաններում կոմունալ ծախսերը շատ բարձր են, այդ ամենն ինչպե՞ս կանդրադառնա մարդկանց սոցիալական վիճակի վրա: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե տարվա ընթացքում նախատեսված է աշխատավարձերի բարձրացում:
Լրագրողների դիտարկմանը, թե ձմեռը հիմա է, նախարարն արձագանքեց, թե կենսաթոշակները բարձրացվել են հունվար ամսից: Իսկ հարցին` նախարարի կարծիքով համարժե՞ք են, արդյոք, այդ բարձրացումները կոմունալ ծախսերի մեծ թվերին, Ասատրյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, հարկավոր է բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի այդ բոլոր խնդիրները լուծվեն, սակայն այլ մանրամասներ ու պարզաբանումներ չներկայացրեց: