|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը, այսօր պատասխանելով լրագրողների այն հարցին` ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ցանկանում են կուտակային նոր օրենքի սահմանադրականությունը կրկին վիճարկել ՍԴ-ում, պատասխանեց. «Դա իրենց գործն է»:
Նախարարը մտավախություն չունի, որ նոր օրենքի կետերը կարող են հակասահմանադրական ճանաչվել, որովհետև, ըստ նրա, ՍԴ բոլոր դիրքորոշումները, նախորդ օրենքի հետ կապված, հաշվի են առնվել: Դիտարկմանը, որ նախորդ օրենքը հակասահմանադրական ճանաչվեց, մինչդեռ ՀՀ նախագահը հայտարարում էր, որ կողմ է այդ օրենքին, նախարարը պատասխանեց, որ դիտարկումը կոռեկտ չէ, ասա ասաց. «Ցանկացած օրենք սահմանադրական է, քանի դեռ ՍԴ-ն չի ճանաչել դրա հակասահմանադրականությունը»:
Ի դեպ, նախարարը հերքեց մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր սոցիալական հարցերի նախարարությունում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել: