|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փորձեց ներկայացնել այն իրավիճակը, որն առաջացել է` պարտադիր կուտակայինի հետ կապված: Նա նշեց, որ ՍԴ որոշումից հետո երկու իրարամերժ մոտեցումներ են առաջացել:
Ըստ նախարարի` կառավարության ներկայացրած նախագծով, որը երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվի, խնդրին լուծում է տրվում համակարգի ցանկացած մասնակցի կամաարտահայտության միջոցով: Այսինքն` եթե քաղաքացին համարում է, որ այսօր իր աշխատավարձից պահումներ չպետք է կատարվեն, ապա դիմում է ներկայացվում, և նրա աշխատավարձից պահումներ չեն արվի:
Yerkir.am-ի այն հարցին` բացառո՞ւմ է, որ գործատուն կարող է երկընտրանքի առջև կանգնեցնել աշխատողին` ստիպելով ընտրել` կա'մ պահումներ չկատարելու մասին դիմում չգրել, կա'մ ազատվել աշխատանքից, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման իրավիճակ կլինի: Հիմա վարչապետի հանձնարարականով մշակվում են օրենքի կիրարկման համար անհրաժեշտ տեխնիկական լուծումները, որոնք կապված են ինքնաշխատ եղանակով հաշվետվություններ ներկայացնելու հետ: Գործատուին ընձեռվելու է հնարավորություն, որ գործատուն հաշվետվություն ներկայացնելիս իր աշխատողի կամաարտահայտությունն իրացնի այդ հաշվետվության մեջ, ինչը դժվարություն չի ներկայացնելու գործատուի համար, ոչ էլ լրացուցիչ վարչարարություն է պահանջվելու գործատուից»,- ասաց Արտեմ Ասատրյանը: