|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղված բանակցություններին. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին` կրկնապատկել իրենց ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որոնք խաղաղությունը կարող է բերել տարածաշրջանի բնակիչներին»,- ասել է նա:
Փսակիին լրագրողները խնդրել են անդրադառնալ ԼՂՀ-ում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը, սակայն նա հրաժարվել է որևէ մեկնաբանությունից: «Կոնկրետ այս դեպքի մասին մենք շատ տեղեկություններ չունենք»,- ասել է նա: