|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը ԱՄՆ-ում ստրկության և ռասիզմի մասին՝ ընդունելով ԱՄՆ-ում «ինքնառեֆլեքսիայի» անհրաժեշտությունը. հաղորդում է Gazeta.ru-ն:
«Առաջին հերթին, այստեղ՝ ԱՄՆ–ում, մենք կարող ենք զբաղվել ինքնառեֆլեքսիայով և գիտակցել, որ մեզ պետք է շատ ավելին անել ռասայական անարդարությանը դիմակայելու և ավելի լավ երկիր դառնալու համար»,- ասել է Սպիտակ տան խոսնակը:
Նա շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը հավատարիմ է այս խնդրի լուծմանը, նրա վարչակազմն աշխատում է այդ հարցի շուրջ: