| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկվանից Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հանրապետության լավագույն բժիշկներից կազմված մասնագիտական հանձնաժողովի կողմից հետազոտվում է օրեր առաջ ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած` 23-ամյա զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Մի քանի լրագրողների հետ զրույցում հիվանդանոցում գտնվող Հակոբը հայտնեց, որ սթրեսային վիճակում է, և ժամանակ է հարկավոր` իրականություն վերադառնալու համար:
Զինծառայողի սթրեսային վիճակի մասին խոսեց նաև հիվանդանոցի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Գուրգեն Հովհաննիսյանը: «Նրա մոտ առկա է երկարատև սթրեսային վիճակ, ինչի արդյունքում լինում են տարբեր երևույթներ` վեգետատիվ անոթային դիստոնիա, ճնշման տատանումներ, ընդհանուր թուլություն և այլն: Նրա մոտ հայտնաբերվել է նաև քթի միջնապատի ծռվածություն, շնչառության և տեսողության խանգարում, ախտորոշվել է քրոնիկական բրոնխիտ»,- ասաց բժիշկը և հավելեց, որ մի քանի տարի է հարկավոր , որպեսզի նա բուժվի:
Նշենք, որ այսօր հիվանդանոցում Հակոբը առանձնազրույց է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` զինծառայողների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանի հետ: Նա հայտնեց, որ Ադրբեջանը Հակոբի հարցում խախտել է միջազգային իրավունքին վերաբերող գրեթե բոլոր փաստաթղթերը, այդ թվում` ՄԱԿ-ի, Ժնևյան կոնվեցիաները: Նրա նկատմամբ որոշ դեպքերում նաև անմարդկային դաժան վերաբերմունք է եղել: Պաշտպանի տեղակալը նաև նշեց, որ միջոցներ են ձեռնարկելու` մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային գործընկերներին դիմելու համար:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:
