կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-15 13:15
Իրավական

Մենք խեղճ տղերք չենք. Լևոն Բարսեղյանը` գլխավոր դատախազին

Մենք խեղճ տղերք չենք. Լևոն Բարսեղյանը` գլխավոր դատախազին

Չնայած ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի բացատրություններին` քաղաքացիներն այսօր` ժամը 17-ին, հավաքվելու են Շիրակի դատախազության շենքի առջև և սպասելու են իրենց ներկայացրած պահանջների վերաբերյալ պատասխանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

 

Նրա խոսքով` Գևորգ Կոստանյանի այսօրվա բացատրությունները որևէ կապ չունեն իրենց պահանջներից որևէ մեկի կատարման հետ: Ըստ Բարսեղյանի` գլխավոր դատախազը պարզապես վերահաստատել է իր ասածները` ընդամենը մի տարբերությամբ` այս անգամ ռուսական Սահմանադրության լոբբին չի արել:  

 

«Հեքիաթային տեքստեր մեզ պետք չեն, մեզ հասարակ բան է պետք` մեղադրյալին փոխանցել մեր իրավապահներին, նրան մեղադրանք պետք է առաջադրեն մեր իրավապահները և պետք է դատի Հայաստանի դատարանը»,- ասաց նա և հավալեց, որ գլխավոր որոշում կայացնողը պետք է լինի Հայաստանը, իսկ ռուսները կարող են կողքից օժանդակել:

 

Դիտարկմանը, թե Գևորգ Կոստանյանը ողջ օրը լինելու է Գյումրիում, Լ. Բարսեղյանը պատասխանեց. «Մենք խեղճ տղերք չենք, ռուսական Սահմանադրության լոբբիստի հետ խոսելու ձևերը գիտենք»: