կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-24 11:06
Սպորտ

Ըմբշամարտ. Վլադիկավկազում կխաղարկվեն Սոսլան Անդիևի մրցանակները

Ըմբշամարտ.  Վլադիկավկազում կխաղարկվեն Սոսլան Անդիևի մրցանակները

Հոկտեմբերի 24-25-ին Վլադիկավկազի «Մանեժ» մարզապալատում կընթնանա օլիմպիական կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևի մրցանակների 36-րդ խաղարկությունը՝ ազատ ոճի ըմբշամարտի հեղինակավոր ավանդական մրցաշարը:

 

Ստուգատեսին մասնակցելու են Ռուսաստանի 250-ից ավելի ուժեղագույն ըմբիշներ: Ստուգատեսն առանձնահատուկ է նաև նրանով, որ դրան, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ, մասնակցելու են նաև մեր հանրապետության առաջատար 8 ըմբիշներ: Համաձայն ժամանակացույցի՝ մրցաշարի առաջին օրը մրցագորգ կելնեն ու մեդալներ կխաղարկեն 57, 61, 65 և 70 կգ քաշային կարգերի ըմբիշները, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, պարգևները կվիճարկեն 74, 86, 97 և 125 կգ քաշային կարգերի մարզիկները: Հոկտեմբերի 24-ին` ժամը 17-ին, տեղի կունենա մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:

Աղբյուր՝ Wrestling.am