|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցւթյան պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթն ուղղված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Նա Սերժ Սարգսյանին ներկայացրեց որպես հանցագործ`ասելով, թե հայ ժողովուրդն արդեն կայացրել է Սերժ Սարգսյանի հանդեպ դատավճիռ, ապա սկսեց կարդալ այդ դատավճիռը: Սակայն ԱԺ նախագահությունը թույլ չտվեց նրան շարունակել` անջատելով խոսափողը:
Բայց դա էլ չկանգնեցրեց Զարուհի Փոստանջյանին: Նա կարդաց իր տեքստը մինչև վերջ:
«Ձեր խոսափողն անջատված է, Ձեզ ոչ ոք չի լսում, պետք չի շարունակել»,- մի քանի անգամ նրան հորդորեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, բայց Զարուհի Փոստանջյանն անդրդվելի էր:
Մանրամասները` տեսանյութում: