կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-25 17:53
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեր ազգային բնի մեջ որդունք է մտած»․ Սերժ Սրապիոնյանը կարդաց «Ձայն հայրենեացի» հայտարարությունը

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ բանասիրական գիտությունների դոցենտ, գրականագետ, «Ձայն հայրենեաց» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սերժ Սրապիոնյանը հիշեց Մուշեղ Գալշոյանի պատմություններից մեկը, որտեղ ասվում էր՝ ինչպես անգամ տանկերի հարվածներից կանգուն մնացող ծառը տապալվեց, երբ բնի մեջ որդեր մտան ու սկսեցին ուտել՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Մեր ազգային բնի մեջ որդունք է մտած․ կուտեն, կուտեն, կուտեն ու մեզ կգցեն ձորը»,-եզրակացրեց Սերժ Սրապիոնյանը։

Նա հիշեցրեց այն դեպքը, երբ տարիներ առաջ Ռուսաստանում մի հայ վարորդ՝ աշխատավոր մի մարդ, վթարի ենթարկվեց, որի դիտավորությունը նա չուներ։

Նա հիշեցրեց նրա դատավարությունը, երբ վարորդին կանացի խալաթ հագցրած բերեցին դահլիճ՝ անպատվելով և կրկին փորձելով մեր ինքնասիրությունը վիրավորել։

Սերժ Սրապիոնյանն ասաց, որ մեր աստղադիտարանի տաղանդավոր գիտնականներից մեկը բերել է այս օրինակը և ասել՝ Նիկոլը և նրա վարչախումբը մեզ այսօր ուզում են հագցնել այդ իմաստազրկող, ինքնասիրությունը վիրավորող խալաթը։

«Եվ ես հայտարարում եմ իբրև հայ մարդ՝ մենք չե՛նք հագնելու այդ խալաթը, մենք հագցնելո՛ւ ենք այդ խալաթը»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

Խոսքի ավարտին «Ձայն հայրենեաց» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սերժ Սրապիոնյանը տարածեց «Ձայն հայրենեացի» հավաքի հայտարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում․