Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի բացառել, որ եթե ժողովուրդը պահանջի, որ ինքը նախագահ դառնա, կգնա այդ քայլին, պատասխանեց. «Մենք բոլորս տոգորված ենք, ողջ ազգը տոգորված է, որ նա մի բան կդառնա` կա'մ նախագահ, կա'մ վարչապետ, կա'մ նախարար: Ցավալին նա է, որ ոչ մեկը հայտ չի ներկայացնում, որ գիտնական դառնա, իսկ մենք գնում ենք այդ ճանապարհով, որ գիտությունը զարգանա»:
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ գիտնականներ Տարոն Մարգարյանն ու Սուրիկ Խաչատրյանը գիտությամբ չեն զբաղվում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Դուք էլ թողեք գիտությունը, թե այդպես ձեզ հաճելի է: Եվ հետո` գիտնական չեն դառնում, գիտնական պաշտպանում են, նոր են դառնում»: