Միասին կարող ենք
կարևոր
778 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-10 12:16
Հասարակություն

Ամենօրյա ռեժիմով բոլորս լսվում ենք կամ հսկվում. զրկված ենք ծնողների հետ ինչ-որ բան կիսվելու հնարավորությունից․ փաստաբան

Ամենօրյա ռեժիմով բոլորս լսվում ենք կամ հսկվում. զրկված ենք ծնողների հետ ինչ-որ բան կիսվելու հնարավորությունից․ փաստաբան

Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները, որոնք, ըստ իրենց, իբրև թե վերաբերում են ընտրակաշառքներին։ Այս մասին  հայտարարել է Ռոման Երիցյանը՝ նշելով, որ մարդիկ զրկված են անձնական կյանքի կամ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունից։

«Ամենօրյա ռեժիմով բոլորս լսվում ենք կամ հսկվում, վերահսկվում ենք ազգային անվտանգության կամ օպերատիվ այլ ծառայությունների կողմից։

Եվ ըստ այդմ զրկված ենք որևէ գաղտնիքի կիսվելու հնարավորությունից, կամ մեր ընկերոջ հետ խոսելու, ծնողների հետ ինչ-որ մի հարցի շուրջ կիսվելու հնարավորությունից»,- նշել է Երիցյանը։