կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-10-19 23:42
Սպորտ

Տեղի ունեցավ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը

Տեղի ունեցավ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը

Հոկտեմբերի 17-19-ը Երևանում տեղի ունեցավ Հայաստանի հրաձգության ֆեդրացիայի նախագահի գավաթի խաղարկությունը:  

 

Վերջին տարիներին հրաձիգների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում զարգանում է մարզաձևը: Հայաստանի հրաձգության ֆեդրացիայի նախագահի գավաթին  մասնակցեցին Հայաստանի ուժեղագույն հրաձիգները,  ովքեր ընդհանուր թվով կազմում էին 56 հոգի` հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության դպրոցից:

 

 

Ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են մեդալի և դիպլոմի, իսկ չեմպիոնները՝ գավաթի: Հանրապետությունում սպորտը զարգացնելու համար արժեքավոր հուշանվերներով  պարգևատրվեցին մարզադպրոցիների տնօրեններն ու միջազգային մրցաշարերում հաղթանակած մարզիկների անձնական մարզիչները:

 Մրցաշարի փակման արարողությանը ներկա է եղել նաև Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Նա ևս պարգևատրել է   աշխարհի առաջնության մեդալակիր մարզիկներին՝ հանձնելով պատվոգրեր և հուշանվերներ:


 

Հաղթող են ճանաչվել.

10մ օդամղիչ ատրճանակ, տղամարդանց վարժություն

1 տեղ Սևակ Արշակյան

2 տեղ Նորայր Առաքելյան

3 տեղ Զավեն Իգիթյան

 

10մ օդամղիչ ատրճանակ, կանանց վարժություն

1 տեղ Լուսինե Սիմոնյան

2 տեղ Նինա Թորոսյան

3 տեղ Էլմիրա Կարապետյան

 

10մ վազող թիրախ, տղամարդանց վարժություն

1 տեղ Ռազմիկ Մինասյան

2 տեղ Շանթ Սարգսյան

3 տեղ Արթուր Պետրոսյան

 

10մ վազող թիրախ, կանանց վարժություն

1 տեղ Լիլիթ Մկրտչյան

2 տեղ Լաուրա Ավետիսյան

3 տեղ Գոհար Հարությունյան

 

10մ օդամղիչ հրացան , տղամարդանց վարժություն

1 տեղ  Հրաչիկ Բաբայան

2 տեղ  Հայազ Քանքանյան

3 տեղ  Հայկ Բաբյան

 

10մ  օդամղիչ հրացան, կանանց վարժություն

1 տեղ Մարիամ Միքայելյան

2 տեղ  Սուսաննա  Հովհաննիսյան

3 տեղ  Անի  Գրիգորյան

 

10մ օդամղիչ  վազող թիրախ, խառը վազք, տղամարդանց վարժություն

1 տեղ Շանթ Սարգսյան

2 տեղ  Ռազմիկ Մինասյան

3 տեղ  Արթուր  Պետրոսյան

 

10մ օդամղիչ  վազող թիրախ, խառը վազք, կանանց վարժություն

1 տեղ  Լիլիթ  Մկրտչյան

2 տեղ  Լաուրա Ավետիսյան

3 տեղ  Անուշ Նալբանդյան