Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց դահուկասահքի` զարգացող ֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են 6 երկրների ներկայացուցիչներ` Հայաստանից, Իրանից, Սերբիայից, Լիտվայից և Ռումինիայից: Մրցաշարին մասնակցում է 50 դահուկորդ:
Տղամարդկանց պայքարում` ազատ ոճում, 10 կմ տարածությունն առաջինը հաղթահարեց Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը` 32 րոպե 41 վայրկյանում: Երկրորդ տեղում լիտվացի Լուկաս Լակելիունասն էր, իսկ եռյակը եզրափակեց Միքայել Միքայելյանը:
Կանանց պայքարում` 5 կմ ազատ ոճում, հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը:
Պարգևատրումից հետո հաղթող Սերգեյ Միքայելյանը զրուցեց լրագրողների հետ:
«Նման խոշոր մրցաշար առաջին անգամ է անցկացվում մեր երկրում: Շատ կարևոր է նման մրցաշարում լավ արդյունք ցույց տալը, հատկապես, որ ինձ հետ մրցում էին 2 ուժեղ դահուկորդներ: Հիմա փոքր վնասվածք ունեմ մեջքիս հատվածում և չեմ կարող ասել, թե առաջիկայում ինչ մրցաշարերի կմասնակցեմ»,- ասաց նա:
Այսօր` հունվարի 21-ին, կկայանան դահուկասահքի դասական մրցաձևերը: