|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է բոլոր ֆուտբոլային մրցաշարերը։
«Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալն և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կառավարության կոչը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Ըստ այդմ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները հետաձգվում են»,- նշվում է ՀՖՖ-ի հայտարարությունում:
Հետաձգվել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի Խոակին Կապարոսի ասուլիը, որը նախատեսված էր մարտի 13-ին։