|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Այսօր կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում «Տոնուս» ընկերության դեմ բողոքող, ինչպես նաև Եկմալյան, Տիգրան Մեծ և 33 թաղամասերի խաբված բնակիչները, ովքեր պահանջում էին համարժեք փոխհատուցում իրենց այն բնակարանների դիմաց, որոնց տարածքը տարիներ առաջ ճանաչվել էր որպես գերակա շահ: Նրանք մասնավորապես պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, սակայն նրանց հույսերն ապարդյուն էին` կառավարության նիստից հետո վարչապետը նրանց հետ չհանդիպեց:
Ցուցարարներն անսպասելի որոշում կայացրեցին` փակել հրապարակից Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը: Սակայն քանի որ փոքրաթիվ էին, նրանց չհաջողվեց փակել այն: Նրանք հավաքվեցին փողոցի կենտրոնում: Սակայն ոստիկանները, այնուամենայնիվ, կարողացան բացել երթևեկությունը` կարճ ժամանակ անց ցուցարարներից ազատեցին փողոցի երթևեկելի մասը: