|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր Պռոշյան համայնքի բնակիչները փակել էին դեպի Երևան տանող ճանապարհահատվածը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Պռոշյանի համայնքապետ Արթուր Մուրադյանը:
Նրա խոսքով` բնակիչների բողոքի պատճառն այն է, որ երկար ժամանակ է՝ գյուղում տեղի են ունենում անասնագողության դեպքեր, սակայն ոստիկանությունը մինչ օրս չի հայտնաբերել անասնագողերին։
«Ճանապարհն արդեն բաց է: Անասնագողության պատճառով էին փակել, պահանջում էին բացահայտել երկար տարիներ համայնքից կատարվող անասնագողության դեպքերը: Երեկ չէ առաջին օրն էլ մեր համագյուղացիներից 5 կով են գողացել, դա էլ ճանապարհ փակելու առիթ դարձավ»,- ասաց Մուրադյանը:
Ըստ նրա` ճանապարհը փակած քաղաքացիների հետ հանդիպել են Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանը և Եղվարդի ոստկանության բաժնի պետ Դավիթ Գևորգյանը: Ի վերջո, ձեռք է բերվել համաձայնություն, որ կարճ ժամանակում գողությունը կբացահայտվի, ինչից հետո բնակիչները համաձայնել են բացել ճանապարհը: