|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Օհանավան, Կարբի և Ուշի համայնքների բնակիչները փակել են ճանապարհը: Նրանք պահանջում են իրենց հակակարկտային կայաններ հատկացնել:
Նախորդ տարի վերոնշյալ համայնքներն ունեցել են 120 հակակարկտային կայան, որոնցից 80-ը օգտագործվել է սեզոնի կեսից, մնացել է 40-ը: Հետագայում` սեզոնի սկսվելուն պես, օգտագործել են 5-ը, համապատասխանաբար, մնացել է 35 կայան, որոնք նախատեսված են միջին չափի 2 ամպի համար:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենք արդեն հունիս ամսից մեծ խնդրի առաջ են կանգնում: Նրանք նշում են, որ դիմել են արտակարգ իրավիճակների նախարարություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մարզպետին, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել: