|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք փակել են դեպի Թբիլիսի և հակառակ՝ դեպի Այրում, Վանաձոր նաև Նոյեմբերյան տանող ճանապարհները։ Այնտեղ հարյուրավոր ավտոմեքենաներ և բեռնատարներ են կուտակվել։
Կարեն Ղազարյանի հարազատները հայտարարել են, որ ճանապարհները փակ կպահեն այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է և կբացեն միայն արտակարգ դեպքերի պարագայում։