կարևոր
5650 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-10 18:25
Հասարակություն

Մեր ընտրած վարչապետն ա, էսօր մեզ հանում ա մեր երկրից, մեր տներից. գյուղացուն առնում են 300 դրամով. Վարդենուտի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր ճանապարհը

Մեր ընտրած վարչապետն ա, էսօր մեզ հանում ա մեր երկրից, մեր տներից. խոսքերի հեղինակը Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներից մեկն է, ով միացել է համագյուղացիների բողոքի ակցիաին ու փակել Երևան-Վանաձոր ճանապարհը:

Մոտ 300 բնակիչ բողոքում է, որ «ՌԻԴ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերը, 1 ք/մ մետրի դիմաց վճարելով ընդամենը 300 դրամ։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2023թ.-ի մարտի 2-ի նիստում է հավանություն տվել, որ Արագած լեռան լանջին՝ Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերի տարածքում  լեռնադահուկային եւ էկո-գյուղատնտեսական նոր համալիրի ստեղծվի:  

Ըստ նախագծի՝ 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, կից  հյուրատներով: Նախատեսվում է կառուցել 3 մլն խմ  տարողությամբ ջրամբար, լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղային գծով, մոտ 30 կմ սահուղիներով: Կկառուցվի 25 260 քմ ճանապարհ եւ 104 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 190 մլն դոլար է:

Ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով կօտարվեն «Ռիդ» ՍՊԸ-ին:  

Բնակիչների 110 հա տարածքը պետությունը ճանաչել է հանրային գերական շահ և որոշել է փոխանցել վերոհիշյալ ընկերությանը՝ զբոսաշրջության զարգացման համար:

Վարդենուտի բնակիչները նամակով դիմել են վարչապետին, էկոնոմիկայի նախարարին, բայց մինչ օրս պատասխան չեն ստացել։

Ըստ բողոքի ակցիա իրականացնողների՝ «ՌԻԴ» ընկերությունը դատի է տվել իրենց, ու այս պահին գործը գտնվում է դատարանում։