|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Քիչ առաջ բանդայի գործով դատավոր Մեսրոպ Մակյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և մերժեց գործով ամբաստանյալ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանի և ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի` կրկնակի դատամատնադրոշմային և դատաքիմիական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալ Սամվել Դավթյանի համար շտապօգնության բրիգադ հրավիրեցին: Նրա պաշտպան Կարեն Հակոբյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին, և միջնորդեց հետաձգել այն:
Դատավորը հաստատեց, որ ամբաստանյալը գլխացավեր ուներ, և բժիշկները նրան դեղեր են ներարկել: Նա բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 22-ին: